Եթե ես լինեի նախագահ, չէին լինի ո'չ ՀԱՄԱՍ-ի հարձակումը, ո'չ Ուկրաինայի հակամարտությունը. Թրամփ

Մանրամասներ
ամն

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրումը չէր լինի, եթե ԱՄՆ-ն ղեկավարեր մեկ այլ նախագահ, կարծում է Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։ Իր Truth սոցիալական ցանցում նա նշել է, որ կարող էր կանխել թե՛ ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա, թե՛ Ուկրաինայի հակամարտությունը։

«Իսրայելի վրա սարսափելի հարձակումը, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտությունը երբեք չէին լինի, եթե ես լինեի նախագահ», - The Hill-ը մեջբերում է Թրամփի խոսքերը։

Նա հավելել է, որ իր նախագահության օրոք այդ իրադարձությունների հրահրման հնարավորությունը գրեթե զրոյական կլինի: