Հայտնի է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի անունը

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը՝ Պատրիկ Շենահանը, հունվարի 1-ից կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար

ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պատրիկ Շենահանը 2019-ի հունվարի մեկից այդ պաշտոնից Ջեյմս Մեթիսի հեռանալուց հետո կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը:

«Ուրախ եմ հայտարարելու, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը՝ տաղանդավոր Պատրիկ Շենահանը, հունվարի 1-ից կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: Պատրիկը փոխնախարարի պաշտոնում մեծ ձեռքբերումներ է ունեցել, իսկ մինչ այդ՝ Boeing ընկերությունում», – գրել է Թրամփը: