Տեսնել Քրիստոսին. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հոգով գիտակցելը փոխարինում է տեսողությանը

Հիսուս

Ապրիլի 27

Ես քո կողքին եմ: Չե՞ս զգում Իմ Ներկայությունը: Զգայարանների միջոցով չէ, որ կարող ես Ինձ հետ շփում ունենալ: Հոգով գիտակցելը փոխարինում է տեսողությանը:

Երբ մարդը տեսնում է Ինձ իր մարդկային տեսողությամբ, այդ բնավ էլ չի նշանակում, թե իր հոգևոր տեսողությունը ավելի զորեղ է: Ամենևին ոչ. դեռ ընդհակառակը, որովհետև այդ նշանակում է, որ Ես այդ Մեկի համար կամրջելով՝ իրար եմ կապում ֆիզիկական ու հոգևոր աշխարհները, որպեսզի մարդկային աչքը կարողանա հստակ տեսնել Հոգևոր Իրողությունը:

Ուրեմն հիշեք այս, որպեսզի հարկ եղած դեպքում սրտապնդեք Իմ այն հետևորդներին, որոնք թեև բնավ Ինձ չեն տեսել, բայց, այնուհանդերձ, ունեն Իմ մասին շատ հստակ Հոգևոր Գիտակցություն: