Ստիպում եք, որ արցախցիները մի մարդու պես դուրս գան հրապարակ. Սամվել Բաբայան. Տեսանյութ

Մանրամասներ
սամվել բաբայան

Ժողովրդի 80 տոկոսը աղքատության մեջ է, ի՞նչ դեմոկրատիայից եք խոսում. Եթե մեկը իշխանության մեջ դուրս գա, ասի, որ այս քաղաքականությանը դեմ է, իսկույն գործից ազատելու են: Ի՞նչ դեմոկրատիա, փակեք այդ թեման, ձեզ վրա ծիծաղում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը:

Անդրադառնալով արցախցիների բնակարանային խնդիրների լուծմանը, նա ասաց. «Ես համարում եմ, որ արցախցիներին պետք է տներով ապահովեն: Հայաստանը 2000-ից իր վրա պարտավորություն է վերցրել, որ Արցախի երաշխավորն է: Հետո պարտվել են, Արցախի երաշխավորը փոխվել է 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, դարձել է Ռուսաստանը, էն էլ 2023-ին ոչինչ չի արել, Ղարաբաղը վերջացել է: Արցախցիներին դուք պետք է տնով ապահովեք, երաշխավորներ Հայաստան, Ռուսաստան:

Այսօր Հայաստանում, Երեւանում շենքեր են սարքում: Ես ասում եմ՝ այդ 3-4 մլն դոլարը, որ պետք է հատկացնեք ժողովրդին, դրեք էդ շենքերը կառուցեք, հիփոթեքով ձեւակերպեք էդ ժողովուրդը մտնի այդտեղ ապրի: Սա Ստեփանակերտցիների մասով:

Մնացածի մասով էլ, բնակեցրեց, ասենք, Սյունիքի մարզում: Արեւմուտքը 2,6 մլրդ եվրո է հատկացնում: Ես առաջարկում եմ այդ գումարները դրեք մի մարզ ունեցեք ինքնաբավ եւ այդտեղ ընդգրկեք արցախցիներին: Այդ տարածքում եռապատկեք բնակչության թիվը: Բայց դրա փոխարեն այս իշխանությունները գտան ձեւ, թե ոնց անեն, որ ղարաբաղիցիները ընդհանրապես չլինեն: Ոչ մի քաղաքական գործիչ իրավունք չուներ նման որոշում կայացնել, ասելով՝ 3 մլն փող եմ տալիս, քոչեք ստեղից: Դուք ստիպում եք, որ արցախցիները մի մարդու նման դուրս գան հրապարակ, ու սկսեն հայաստանցի-ղարաբաղցի խաղալ: Մի արեք տենց բաներ: Նրանք ձեր հայրենակիցներն են, առաջնագծում են եղել, ձեր սահմանները պահել են»,- ասաց Սամվել Բաբայանը: