Արայիկ Հարությունյանը նման բան չպետք է աներ, դա վիրավորական է

Ինձ թվում է, որ Եվրոպայից բանից ճնշում են

Յուրաքանչյուր իշխանություն ունենում է իր հիմնական սխալը, որից էլ կառչում է ընդդիմությունը: Եթե նախորդ իշխանությւան մեջ դա թալանն ու կոռուպցիան էր, այս իշխանության մեջ ինչ-որ ապազգային դիրքորոշումներ են նկատվում: Դրա վրա էլ շեշտը դրվում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Հոգեբանը ճիշտ չի համարում ԿԳՄՍ նախարարի մեկնաբանությունները. «Դաշնակցությունը միշտ էլ ազգայնական դիրքորոշում է ունեցել, միշտ էլ հայրենասիրական բուռն պահեր է ունեցել: Այդ մարդիկ օբյեկտիվորեն վրդովվել են»:

Սամվել Խուդոյանը զարմացած է, որ «Հուզանք ու զանգ» ներկայացմանը 2,7 միլիոն դրամ են հատկացրել բյուջեից, իսկ օրինակ երեկվա «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կողմից կազմակերպված ներկայացումն արժեցել է ընդամենը 50 հազար դրամ:

Հոգեբանի խոսքերով, եթե ՀՀ ԿԳՄՍ նախարարն ազգայնամետ չէ, դա լուրջ խնդիր է. «Ինձ թվում է, որ Եվրոպայից բանից ճնշում են»:

Հոգեբան Սամվել Խուդոյանը հատուկ շեշտեց, որ ապազգային ասելով նկատի ունի ԼԳԲՏ համայնքի հետ կապված հարցերը, ինչպես նաև Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելը ֆինանսավորելը:

Ինչ վերաբերում է Հարությունյանի հայտարարությանը, որ դրսի դաշնակցականները պետք է տեր կանգնեն կուսակցությանը, հոգեբանը նշեց, որ դա արդեն վիրավորական է. «Արայիկ Հարությունյանը նման բան չպետք է թույլ տար: Դաշնակցությունը Դաշնակցություն է»: