Էսքան ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց. ՔՊ պատգամավոր

Մանրամասներ
քպ

Պետք է օգնենք մեր բանակին, որ էս ժամանակավոր պարտությունից հետո կարողանանք նորից ոտքի կանգնել, ամրացնել մեր երկրի սահմանները և կարողանանք մեր անվտանգության հարցերը լուծել ինքներս: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

«Մեզ հիմա պետք է, որ ունենանք լավ սպառազինություն, ինչպես տեսնում եք՝ տարբեր երկրների հետ արդեն ունենք պայմանագրեր, զենք ենք ձեռք բերում։ Մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, մեր անվտանգության մասին մենք պետք է մտածենք, որովհետև համոզվեցինք, որ էսքան ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց, ոչ մի բան չի արել»,-ասաց Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, թե մնացած դաշնակիցները ևս ոչ մի բանով չեն օգնել։

Պատգամավորն ասաց, թե երբ հակառակորդի զորքերը գտնվում էին ՀՀ ինքնիշխան տարածքում, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն չի անում։

«Հիմա մեր հույսը պետք է դնենք մեր վրա»,-ասաց նա։