Միչիգանում հանրապետականների փրայմերիզում հաղթում է Թրամփը

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ նախնական արդյունքների, Միչիգանում հաղթում է հանրապետականների փրայմերիզում, հայտնել են CNN-ը և Fox News-ը։

Քվեաթերթիկների 26 տոկոսի մշակման արդյունքներով Թրամփը հավաքել է 66,8 տոկոս, իսկ նրա գլխավոր մրցակից Նիկի Հեյլին՝ 28,1 տոկոս։ Միաժամանակ վերջինս ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել ընտրություններից։

Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունները ևս տեղի են ունենում Միչիգանում։ Ըստ CNN-ի՝ նախնական արդյունքներով առաջատար է Բայդենը։

Քվեաթերթիկների 26 տոկոսի մշակման արդյունքներով նրա օգտին քվեարկել է 79,8 տոկոսը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դին Ֆիլիպսը հավաքել է 2,8%:

Մինչ Միչիգանը, Հանրապետական կուսակցության փրայմերիզներն անցկացվել են չորս այլ նահանգում՝ Այովա, Նյու Հեմփշիր, Նևադա և Հարավային Կարոլինա, ինչպես նաև Վիրջինյան կղզիներում: ամենուր հաղթել է Դոնալդ Թրամփը: