Վերջին մեկ օրում ավելի քան 1100 փախստական է վերադարձել Սիրիա

Երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 256 սիրիացիներ

Վերջին 1 օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից ավելի քան 1,1 հազար սիրիացի փախստական վերադարձել է հայրենիք: Այս մասին տեղեկանում ենք փախստականների ընդունման, տեղաբաշխման եւ տեղավորման կենտրոնի տեղեկագրից:

«Անցած մեկ օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն են վերադարձել 1160 փախստականեր, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 359 մարդ (108 կին, 183 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 801 մարդ (240 կին, 409 երեխա)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 256 սիրիացիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: