Թրամփը հաղթել է Հարավային Կարոլինայի փրայմերիզում

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Հարավային Կարոլինա նահանգում տեղի ունեցած նախնական ընտրություններում՝ առաջ անցնելով իր մրցակից Նիկի Հեյլիից. ընդ որում, Հարավային Կարոլինան Հեյլիի հայրենի նահանգն է:

Այս մասին գրում է dw.com-ը՝ մանրամասնելով, որ Հեյլին Թրամփի գլխավոր մրցակիցն է 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ներկայացնելու հնարավորության համար պայքարում։

Հրապարակման պահին, ըստ AP-ի, Սպիտակ տան նախկին ղեկավարը ստացել է ձայների 60,8 տոկոսը Հարավային Կարոլինայում, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ և նահանգի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին ստացել է ձայների 38,6 տոկոսը։

Նիկի Հեյլին խոստացել է շարունակել պայքարը, սակայն նրա հակառակորդի հաջողությունը Հարավային Կարոլինայում «նոր հիմք է տալիս նրա (Թրամփ-Խմբ.) պնդումին, որ մրցավազքը փաստացի ավարտված է»:

Հեյլին շնորհավորել է Թրամփին փրայմերիզում հաղթանակի կապակցությամբ: