Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է թուրքական Bayraktar դրոնի կիրառումը Դոնբասում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ Bayraktar հետախուզական-հարվածային անօդաչու համակարգ են օգտագործել, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

«Ժամը 14:25-ից մինչեւ 15:15-ը ռուս-ահաբեկչական զորքերի Д-30 հաուբիցների մարտկոցը կրակ է բացել Միացյալ ուժերի դիրքերի ուղղությամբ Գրանիտնոյե բնակավայրի տարածքում: Գնդակոծության ժամանակ վիրավորվել են Ուկրաինայի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնցից մեկը զոհվել է։ Գրոհայիններին զինադադար պարտադրելու նպատակով Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով կիրառվել է Bayraktar։ Անօդաչու թռչող սարքը չի հատել բախման գիծը եւ կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ թնդանոթ... Դրանից հետո ուկրաինական դիրքերի հրետակոծությունները դադարեցվել են»,- հայտնել են Ուկրաինայի գլխավոր շտաբից։