Բադասյանի առաջին տեղակալն ազատման դիմում է գրել. hraparak.am

Մանրամասներ
պեկ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը ազատման դիմում է գրել։

Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը՝ հղում անելով  վարչապետի աշխատակազմի իր աղբյուրներին։

Կայքի աղբյուրը փոխանցել է, որ դիմումն արդեն ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին, որը թերեւս կհրապարակվի առաջիկա օրերին։

Սմբատյանն այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 25-ին՝ վարչապետի հրամանով։

Մինչ այդ նա զբաղեցնում էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։ Մեր աղբյուրներից պարզեցինք, որ Սմբատյանի ազատման պատճառը առողջական խնդիրներն են։