«Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Մանրամասներ
հրդեհ

Այսօր՝ փետրվարի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամ Փափազյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում ծուխ է նկատվում, հնարավոր է՝ կրակի բռնկմամբ:

Ինպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի «KFC» արագ սննդի կետում:

Հրշեջները մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: