Հրդեհ է բռնկվել «Դալմա Գարդեն Մոլ»-ի հարևանությամբ գտնվող «Daewoo»-ում

Մանրամասներ
հրդեհ

Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդ Մհեր Բ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել, ապա մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: