Եկատերինբուրգում աղջիկն ընկել է 20-րդ հարկից ու ողջ մնացել

Մանրամասներ
եկատերինբուրգ

Աղջիկը ընկել է Եկատերինբուրգի շենքի 20-րդ հարկում գտնվող պատշգամբից ու ողջ մնացել։ Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է, ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Առողջապահության նախարարությունում։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ փետրվարի 14-ի կեսօրին Տոկարեյ փողոցում մի աղջիկ ընկել է 20-րդ հարկից և ողջ մնացել։

«Հիվանդը ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Կատարվել է վիրահատություն, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը ծանր է»,- ասացին ԱՆ մամուլի ծառայությունից:

Եկատերինբուրգի ՆԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։