Ադրբեջանն ու Ռուսաստանն այդ կետերը ճղել, գցել են մի կողմ. Փաշինյանը՝ Մյունխենում

Մանրամասներ
նիկոլ պուտին

Միջանցքի մասին որևէ կետ չկա. եռակողմ հայտարարությունում նման կետ չկա:

Չկա նաև, որ որևէ այլ երկիր ՀՀ որևէ տարածք է վերահսկելու։ Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը մեր տարածքում որևէ բան պետք է վերահսկի, եռակողմ հայտարարության 9-րդ կետում նման կետ չկա գրված։

Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կետերը, ըստ էության, Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ։

Եվ Ռուսաստանը, և Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են»,- հայտարարել է Փաշինյանը: