Մեծ ուրախություն է Լյուքսեմբուրգում բացել ՀՀ մշտական դիվանագիտական ներկայացուցչություն․ Քսավյե Բետել

Մանրամասներ
ագն

Մեծ ուրախություն է Լյուքսեմբուրգում ողջունել Արատատ Միրզոյանին և բացել Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայացուցչություն։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելը․

«Սա վկայում է մեր դիվանագիտական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև նշանավորում մեր երկու համախոհ երկրների՝ Լյուքսեմբուրգի և Հայաստանի միջև համագործակցության նոր փուլի սկիզբը»,- գրել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը։