Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում, մեր խնդիրը բակերի մաքրումն է. Տիգրան Ավինյան

Մանրամասներ
տիգրան ավինյան

Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա չբացառեց, որ այս տարի դեռ հնարավոր է ձյան առատ տեղումներ լինեն, ուստի,  համապատասխան վարչություններին հանձնարարարեց պատրաստ լինել ձնամաքրման աշխատանքներին։

Քաղաքապետն արձանագրեց, որ իրենց խնդիրը շարունակում է մնալ բակային հատվածների մաքրումը ձյան շերտից։

«Մեր խնդիրը բակերի մաքրումն է։ Պետք է  աշխատենք այս ուղղությամբ։ Մայթերի մաքրումը տնտեսվարողների պատասխանատվության գոտում է։ Մասնավոր սեկտորի կողմից ես ակտիվություն, որպես այդպիսին, չեմ տեսել։

Հասկանում եմ նաև, որ միգուցե տուգանքի չափն է նվազ։

Այստեղ կարելի է  գործընկերային տրամաբանությամբ գնալ։ Խնդրում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին կոմունիկացվել բոլոր տնտեսվարողների հետ, մայթերի մաքրման պատասխանատվությունը հստակ ֆիքսել, որ այն բոլոր այն տնտեսվարողներինն է, ովքեր այդտեղ գործունեություն են իրականացնում»,- հանձնարարեց քաղաքապետը։