ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրամիության առաքելության ընդլայնմանը

Մանրամասներ
եվրոպա

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Այս մասին հայտնում է առաքելության մամուլի ծառայությունը։

«Ողջունում ենք Եվրամիության առաքելության ընդլայնման վերաբերյալ ԵՄ Խորհրդի որոշումը։ Առաքելության հաստիքների ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասված է առաքելության թվիթերի էջում։

ԵՄ երկրների արտգործնախարարները դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 11-ին են որոշում կայացրել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: ԵՄ առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: