Կլիչկոն հայտարարել է Կիևում ջերմամատակարարման համակարգի վերականգնման մասին

Մանրամասներ
ա

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մայրաքաղաքի ջերմամատակարարման համակարգի աշխատանքն այսօրվանից ամբողջությամբ վերականգնված է։

«Մայրաքաղաքի ջերմամատակարարման համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է:

Ջերմամատակարարման բոլոր աղբյուրներն աշխատում են բնականոն ռեժիմով: Օրվա ընթացքում կոմունալ ծառայությունները կաշխատեն առանձին տներում, որտեղ կարող են առաջանալ ջերմության հետ կապված տեղային խնդիրներ»,- գրել է Կլիչկոն իր Telegram ալիքում։