«Ես ավելի քան վստահ եմ, որ Սրբազանը կամ նրա կողքին կանգնած մեր հերոսների ծնողներն աթոռի կռիվ չեն անում, ժողովո՛ւրդ, ե՞րբ եք դուք դա հասկանալու»,- Տավուշից մեկնարկած քայլերթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը։
«Պատիվ է այսօր գալ, կանգնել նրանց կողքին»,- նշեց նա։
Դիտարկմանը՝ իշխանական քարոզչամեքենան այլ կերպ է մեկնաբանում, ասաց․ «Իշխանական պրոպագանդիստները մեկնաբանում են, որ ես Կրեմլի շպիոն եմ, Ռոլս-Ռոյս ունեմ, ապրում եմ Հյուսիսային պողոտայում․․․ Էնքա՜ն բաներ եմ լսել իմ մասին»։
0Comments