Սեքսը պառակտել է Եվրախորհրդարանը

Մանրամասներ
Սեքս զույգ

Գերմանացի եվրապատգամավոր Մարիա Նոյհլը ցանկանում է արգելել սեքսի ձեռքբերումը։ «Հարուստ տղամարդիկ ծանոթանում են աղքատ կանանց հետ, որոնք ստիպված են լինում զբաղվել սեքսով՝ ապրել կարողանալու համար»,- նշել է Նոյհլը։ Այս մասին տեղեկացրել է Politico-ն։

Նոյհլը պնդում է, որպեսզի սեքս-աշխատանքի համաեվրոպական կարգավորում մտցվի, որովհետեւ, ըստ նրա, «Եվրոպան նման է մագնիսի սեքս-տուրիզմի համար»։ Նրա դիրքորոշումը պարզ է. սեքսի վաճառքը աշխատանք չէ, այլ գենդերային բռնություն, եւ սեքս գնելը կամ սուտենյորի աշխատանքը պետք է հակաօրինական համարվի։

Սակայն նրա դիրքորոշման հետ կապված տարաձայնություններ կան, ոմանք նախազգուշացնում են, որ Նոյհլի առաջարկը կարող է վատթարացնել սեքս-աշխատողների աշխատանքի պայմանները։

Սեքս-աշխատողների իրավունքների եվրոպական դաշինքի (ESWA) ծրագրերի տնօրեն եւ նախկին սեքս-աշխատող Լուկա Սթիվենսոնը կարծում է, որ նրա դիրքորոշումը հարգալից չէ. «Երբ դուք ասում եք, որ մարմնավաճառությունը գենդերային բռնություն է, իրականում դուք նկատի ունեք, որ սեքս-աշխատողները չեն կարող տարբերել բռնաբարությունը սեքս-աշխատանքից»,- ասել է նա։

ԵՄ-ում շարունակվում են վեճերն այն բանի շուրջ, թե ինչպես ավելի լավ կարգավորեն սեքս-արդյունաբերությունը։

Ոմանք ցանկանում են լիակատար արգելք. դիրքորոշումը սովորաբար աջակցվում է կրոնական եւ ծայրահեղ աջ խմբերի կողմից։ Մյուսները կարծում են, որ սեքս-աշխատանքը պետք է լեգալ լինի։

Նոյհլի առաջարկը՝ ԵՄ բոլոր երկրներում քրեականացնել սեռական ծառայությունների վաճառքը եւ կրճատել սեքս-աշխատողների շահագործումը, փլուզում է ավանդական կուսակցական գծերը Բրյուսելում։ Չնայած նրա զեկույցը ընդունվել է սեպտեմբերին 234 ձայնով, պառակտումը խորհրդարանում ակնհայտ է. 122 ձեռնպահ եւ 175 դեմ։

Ըստ Նոյհլի՝ մարդիկ  կվախենան սեքս գնել քրեական պատասխանատվության ենթարկվելու պատճառով, ինչը կնվազեցնի սեքս-աշխատանքի ծավալը։

Սակայն «Կանաչների» կուսակցության պատգամավոր Սիլվիա Սպուրեկը դրան համաձայն չէ։ «Քրեականացումը պատասխան չէ... մենք չենք կարող պարզապես արգելել դա, որովհետեի դա սեքս-աշխատողներին կզրկի հանրային խնամքից եւ պաշտպանությունից»,- ասել է նա։