Ծորակից հոսող ամենավտանգավոր ջուր ունեցող երկրները

Կենտրոնական Ամերիկան, Աֆրիկան, Ասիան եւ Մերձավոր Արեւելքը համարվում են խմելու ամենավտանգավոր ջուր ունեցող տարածաշրջանները
Live24.am-ը ներկայացնում է

1

Globehunters զբոսաշրջային ընկերությունը կազմել է առողջության համար ամենավտանգավոր ջուր ունեցող երկրների ցուցակը։ Այդ ջուրը կարող է մահացու վարակների պատճառ լինել, տեղեկացնում է Gazeta-ն։

Պարբերականի տվյալներով՝ ցուցակում ներգրավվել է 187 երկիր։ Այդ ցուցակում ընդգրկված են Ռուսաստանը եւ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները՝ բացի Հայաստանից ու Էստոնիայից։

Ինչպես նշվում է, Կենտրոնական Ամերիկան, Աֆրիկան, Ասիան եւ Մերձավոր Արեւելքը համարվում են խմելու ամենավտանգավոր ջուր ունեցող տարածաշրջանները։

Ծորակից հոսող ջուրն այն երկրներում, որոնք հայտնվել են այս ցուցակում, կեղտոտ չէ, այլ պարզապես հարմար չէ խմելու համար։ Դա նշանակում է, որ մարդը կարող է հիվանդանալ, որովհետեւ պաթոգեն միկրոօրգանիզմները ջրում խորթ են նրա իմունային համակարգին։

ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում, Հարավային Կորեայում եւ ԵՄ երկրների մեծ մասում ջրատարների ջուրը անվտանգ է ճանաչվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մոտ 842 հազար մարդ ամեն տարի մահանում է լուծից, որն ստանում է ոչ անվտանգ ջրի պատճառով։