Փոփոխություններ են տեղի ունենում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մանրամասներ
ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովն աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն անվանել է համամոլորակային մասշտաբի փոփոխություններ։

«Այսօրվա աշխարհը մասշտաբային, համամոլորակային փոփոխությունների է ենթարկվում, երբ փոխվում է աշխարհակարգը։ Չափազանց կարեւոր է, որպեսզի այդ փոփոխությունները ճանապարհ բացեն համաշխարհային հանրության էվոլյուցիայի համար՝ կայուն զարգացման սկզբունքների հիման վրա»,- նշվել է նա իր ողջույնի խոսքում՝ ուղղված «Կայուն զարգացում. գլոբալ մարտահրավերներ եւ ազգային շահեր» համաժողովի մասնակիցներին։

«Քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ ցանկացած այլ կայունության անկյունաքարը անվտանգությունն է։ Հենց այդ հարցերի լուծման վրա  է կենտրոնացած ՀԱՊԿ գործունեությունը իր հիմնադրման պահից։ Հատկանշական է, որ համաժողովի աշխատանքի ընթացքում նախատեսված է կայուն զարգացման գաղափարների քննարկում՝ դրանք շաղկապելով անվտանգության թեմայի հետ»,- նշել է նա։