Կիևը օգնություն կխնդրի Մոսկվայից և Մինսկից. Լուկաշենկո

Մանրամասներ
լուկաշենկո պուտին

Ռուսաստանը և Բելառուսը ստիպված կլինեն օգնել Ուկրաինային վերականգնելու իր տնտեսությունը։

Ինչպես հաղորդում է Belta գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք Ուկրաինայից ոչ մի տեղ չենք գնա։

Մենք ստիպված կլինենք աշխատել Ուկրաինայում։ Նրանց ոչ մի ամերիկացի կամ Արևմուտք չի օգնի։

Ես և Վլադիմիր Վլադիմիրովիչը [Պուտինը] շատ ենք խոսում այս թեմայով։ Նրանք [ուկրաինացիները] կգան մեզ մոտ՝ օգնության համար»,- ասել է Լուկաշենկոն։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայում աշխատանքների հսկայական ծավալ է լինելու։