Մինչև 2026-ի վերջ ակնկալվում է, որ ավելի քան 140,000 մարդ կվերադառնա «Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր». Ալիև

Մանրամասներ
ալիև

Մինչև 2026 թվականի վերջ ակնկալվում է, որ ավելի քան 140,000 մարդ կվերադառնա «Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»:

Այս մասին Աստանայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևը, հայտնում է haqqin.az-ը:

Նա նաև հայտարարել է, որ 3 տարվա ընթացքում Ադրբեջանի բյուջեից արդեն 7 միլիարդ դոլար է ծախսվել այդ տարածքների վերականգնման վրա, առնվազն 2,4 միլիարդ դոլար նախատեսվում է հատկացնել 2024 թվականին: