Նազարբաևի միլիարդատեր աղջկա ու փեսայի ինքնաթիռը հրատապ թռել է Ղրղզստան

Մանրամասներ

1

Նուրսուլթան Նազարբաևի միլիարդատեր աղջկա ու փեսայի ինքնաթիռը հրատապ թռել է Ղրղզստան։ Ամենայն հավանականությամբ ինքնաթիռում կարող են լինել Նազարբաևի փեսան և դուստր Դինարան՝ երեխաների հետ միասին։

Forbes-ը Դինարայի և Թիմուր Կուլիբաևի ընդհանուր կարողությունը գնահատում է 5,6 միլիարդ դոլար (յուրաքանչյուրի համար 2,8 միլիարդ դոլար): Կուլիբաև ամուսինները վերահսկում են երկրի ամենամեծ՝ "Ղազախստանի ժողովրդական բանկը"։