Նորագյուղ թաղամասը հնարավոր է դառնա Երևանի նոր կենտրոնը

Մանրամասներ
նորագյուղ

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ, որը ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հեղինակավոր ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները:

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում, և դրանք երկուսն էլ կներկայացվեն երևանցիների դատին` կդրվեն հանրային քննարկման:

Նորագյուղ թաղամասն էլ դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: