Նոր ու կենսունակ ուժ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Փրկության խոստումը տրված է բոլոր նրանց, ովքեր դարձել ու Ինձ են նայում
Հիսուս

Մայիսի 18

«Ինձ նայեք երկրի ծայրերից և պիտի գտնեք ձեր փրկությունը»

Փրկությունը չի տրվում մադուն իր արժանիքների համար: Փրկության խոստումը տրված է բոլոր նրանց, ովքեր դարձել ու Ինձ են նայում: Ամեն մարդ ունի այդ անելու իրավունքը: Մեկ անգամ նայելը բավական է: Փրկությունը հաջորդում է դրան: Նայիր և կփրկվես վհատությունից: Նայիր և կփրկվես մտահոգություններից: Նայիր և կփրկվես մտմտուքներից: Նայիր, և, ահա, քո էությունը կհամակվի մի խաղաղությամբ, որ վեր է ամեն մի ըմբռնումից: Ներս կհոսի Նոր ու Կենսական Մի Ուժ, կգա իրոք հրաշալի Ուրախությունը: Նայիր, անդադար նայիր: Կասկածները շուտով կփարատվեն, կգա Ուրախությունը, և Հույսը կհաղթանակի: Եվ քոնը կլինի Կյանքը, կենդանացնող Կյանքը: