Լիբանանում գնդակոծության տակ են հայտնվել Reuters-ի և Al Jazeera-ի լրագրողները. կան զոհեր

Մանրամասներ
իսրայել

Reuters-ը հայտնել է հարավային Լիբանանում իր տեսանկարահանողի մահվան և երկու այլ աշխատակիցների վիրավորվելու մասին։ Գործակալության հայտարարության մեջ են նշվում միջադեպի հանգամանքները։

Սրանից քիչ առաջ AFP-ի թղթակիցը հայտնել էր, որ մի քանի լրագրողներ իսրայելական կրակի տակ են ընկել Լիբանանի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ։ Դա տեղի է ունեցել Ալմա ալ-Շաաբ գյուղի մոտ։ Al Jazeera-ն հայտնում է, որ վիրավորվել են իր երկու լրագրողները։ Ընդհանուր առմամբ, ըստ կատարյան հեռուստաալիքի, տուժել է երեք լրագրող։ «Ալմա ալ-Շաաբ գյուղի մերձակայքում իսրայելցիների ավտոմեքենայի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է մեկ լրագրող, երեքը՝ վիրավորվել, այդ թվում՝ Al Jazeera-ի թղթակիցն ու օպերատորը», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին ժամերին հաղորդել է իր հրետանային հարձակումների մասին Հեզբոլլահի ենթակառուցվածքի վրա՝ ի պատասխան հյուսիսային Իսրայելի դիրքերի վրա հարձակումների:<