Կրակոցներ Երևանում գործող թիվ 83 մանկապարտեզում. պատուհանափեղկերի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր․ Shamshyan.com

Մանրամասներ
կրակոց

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Անահիտ Կարապետյանը և հայտնել, որ առավոտյան գալով աշխատանքի վայր հայտնաբերել են, որ թիվ 83 մանկապարտեզի 2 պատուհանափեղկերը վնասվել են կրակոցի հետևանքով: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած իրավապահներին Կարապետյանը հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք հոկտեմբերի 31-ին, ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակով կրակել և վնասել են մանկապարտեզի պատուհանները՝ դրանով պատճառելով նյութական վնաս:

Բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: