Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Թուրքիայի Քոնյա քաղաքում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը կործանվել է շինհրապարակում, ինչի հետևանքով մահացել է մեկ աշխատող, ով այդ պահին եղել է այդտեղ: Նշվում է, որ NF5-ի օդաչուին հաջողվել է ինքնանետվել:

Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։