Ուզում է 1 միլիոն մարդ դուրս գա փողոց, Փաշինյանը հրաժարական չի տալու

Մանրամասներ
նիկոլ փաշինյան

Ուզում է 1 միլիոն մարդ դուրս գա փողոց, Փաշինյանը հրաժարական չի տալու, միակ տարբերակը իմփիչմենթն է։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․

«Իմփիչմենթի պարագայում անհրաժեշտ է հանրային ճնշում՝ ՔՊ-ի 71 պատգամավորից 19-ին դարձի բերելու համար։ Սակայն այս պրոցեսը պետք է սկսել ճիշտ պահին, քանի որ այն սկսելուց առավելագույնը 72 ժամում, եթե չի հաջողվում, ապա 6 ամսով այլևս հնարավորություն չի լինի իմփիչմենթի պրոցես սկսել։

Երբ ամբողջ ընդդիմադիր դաշտն ուզի իշխանափոխություն, հաջողության կհասնենք։ Դատարկ շենքեր գրավելու հաճույքը չեմ հասկանում, չհաջողելու դեպքում հաջորդ փողոցային պայքարը կսկսվի մինուս 1-ից»,-նշել է Մամիջանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․