ԼՂ հանձնման գործընթացը սկսվել է 2018թ.-ին՝ ՀՀ-ում ամերիկյան գունավոր հեղափոխությամբ. Ահմեդ Քազեմի. Pars Today

Մանրամասներ
հեղափոխություն

ԼՂ հանձնման գործընթացը սկսվել է 2018թ.-ին՝ ՀՀ-ում ամերիկյան գունավոր հեղափոխությամբ․ իրանցի գիտնական
«Սեպտեմբերի 19-ին, Բաքվի կանխատեսելի հարձակումը Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության դիրքերի վրա, որը հայտնի է որպես Ղարաբաղյան երրորդ պատերազմ, տեղի ունեցավ այս շրջանի ղեկավարների որոշմամբ՝ Արցախին հանձնվել պարտադրելու նպատակով և մեկ օրից ավել չտևեց»:

Այս մասին իրանական «Ջավան» օրաթերթում լույս տեսած հոդվածում գրել է Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող և միջազգային իրավունքի գիտությունների թեկնածու դկտ. Ահմեդ Քազեմին, փոխանցում է Pars Today-ը։

Դկտ. Քազեմին, մասնավորապես գրել է. 

«Թվում է, թե այս իրադարձությունը ոչ միայն չի նշանակում ճգնաժամի ավարտ, այլեւ Կովկասում նոր ճգնաժամերի սկիզբ է համարվում՝ նախագծված այլ դերակատարների կողմից։

Հասարակական կարծիքի տեսակետից բազմաթիվ հարցեր կան Լեռնային Ղարաբաղի հանձնման պատճառի, դրա հետևանքների, դերակատարների գործելակերպի, ճգնաժամի հեռանկարի և վերջապես Իրանի առջև ծառացած լուծման վերաբերյալ։ Այս առումով կարելի է անդրադառնալ չորս կետերի.

1-Ղարաբաղի հանձնման գործընթացն իրականում մեկնարկել է 2018թ.-ին՝ Հայաստանում ամերիկյան գունավոր հեղափոխությամբ, միևնույն ժամանակ տեղի ունեցավ ղարաբաղցի հայերի դիմադրության ոգին փշրելու նախագիծը՝ քաղաքական և ռազմական ականավոր գործիչների հեռացման միջոցով, այնուհետև իրականացավ 2020 թվականի պատերազմի նախագիծը և վերջապես 2022թ. սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը պատկանում է Բաքվին:

2-Երկու տեսակետ կա, այն մասին, թե ինչու է Փաշինյանը 180 աստիճան  փոխել իր դիրքորոշումը և ընդգծել Ղարաբաղը պատկանում է Բաքվին. Առաջին տեսակետի համաձայն՝ Փաշինյանը, անտեսելով Ղարաբաղը և պատմական Լաչինի միջանցքը (Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը), փորձում է ընդմիշտ ոչնչացնել Բաքվի և Անկարայի ճնշման գործիքներն ու արդարացումները Զանգեզուրի կեղծ միջանցքի (ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք) կառուցման համար և նրանց պարտադրել խաղաղության պայմանագրում  ճանաչել Հայաստանը 29800 քառակուսի կիլոմետր տարածքով:

Երկրորդ տեսակետին հետևող խումբը համոզված է, որ Փաշինյանը հետևել է Կովկասից Ռուսաստանի զինուժին վտարելու, Մոսկվայի խաղաղապահ առաքելությանը վերջ դնելու Լոնդոնի, Թել Ավիվի և Վաշինգտոնի պահանջներին  և այդ գործողությունները շարունակությունն է Երևանի կառավարության հակառուսական գործողությունների:

Բացի այդ, Մոսկվայի բազմաթիվ սխալները Կովկասում, որոնք սկսվել են մեկ տասնամյակ առաջ և սրվել վերջին երեք տարիներին, անհրաժեշտ հիմնավորում են տվել Երևանի իշխանության վարքագծին։

3-Ռուսաստանի տեսանկյունից Փաշինյանը Հայաստանում գնում է Ուկրաինայում Զելենսկու ճանապարհով: 2018 թվականից Փաշինյանը հավաքել է հիմնականում սորոսական թիմ, որը հակառուսական մոտեցում ունի, սակայն Մոսկվայի մոտեցումն այս հարցում, հատկապես ուկրաինական պատերազմից հետո, եղել է «էմոցիոնալ, միակողմանի, հիմնված փոխգործակցության բացակայության և վրեժի վրա, և զուրկ ռազմավարական և հեռատեսական բաղադրիչներից»։

Ռուսաստանի սխալ պահվածքը մի կողմից ուժեղացրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը համարվող Բաքու-Անկարա գործակալությունը և նրանց նյութած դավադրությունները՝ Լոնդոնի և Սիոնիստական ​​ռեժիմի առանցքայնությամբ, իսկ մյուս կողմից՝  հայ հասարակական կարծիքի մոտ՝ դաշնակից Ռուսաստանին վերածել է դավաճանի: Այս գործընթացը շարունակվելով ինչպես Բալկաններում, Կովկասում ևս խիստ թուլանալու է Ռուսաստանը կամ վտարվելու է այս տարածաշրջանից:

4-Ղարաբաղի հայերը ոչ միայն Փաշինյանի մոտեցման և Կովկասում Ռուսաստանի սխալների զոհն են, այլև արևմտյան երկրների մեծ մասը, Բաքվից նավթի և գազի հատուկ առավելություններ ստանալու դիմաց, անտեսել են արցախցիների պատմական իրավունքներն ու անվտանգությունը։

Վերջին երեք տասնամյակում Ալիևն Ադրբեջանի ժողովրդի գրպանից ավելի քան 30 միլիարդ դոլար է ծախսել «Հարավային Կովկաս», «Թանաբ» և «Թոփ» երեք խողովակաշարերով Բաքվի նավթը Եվրոպա հասցնելու համար։

Փաստորեն, Արևմուտքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իրենց համար նավթը գերադասում է մարդու իրավունքներին»։