ԿԱՐԵՎՈՐ. Խնդրում եմ ուշադիր կարդալ, հասկանալ և տարածել

Մանրամասներ
Վլադիմիր Մարտիրոսյան

ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Խնդրում եմ ուշադիր կարդալ, հասկանալ և տարածել:

Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա»:

Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, որից դուք տեղյակ չեք և որը չի հրապարակվում, փաստացի Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է:

Սա Ադրբեջանի պետական, պաշտոնական, կրթական, գաղափարախոսական և անվտանգային պլան է, որը կյանքի է կոչվում վերը նշված բոլոր մակարդակներով ըստ պետականորեն հաստատված գաղափարախոսական քաղաքականության՝ սկսած դպրոցներում այս թեմաներով օլիմպիադաներ կազմակերպելուց մինչև միջազգային հարթակներում լոբբինգ:

Հայաստանը՝ Արևմտյան Ադրբեջան դարձնելը պլան չէ այլևս, այլ իրականություն, իր պետական իրագործման ժամանակացույցով:

Տավուշի հյուսիս արևելյան պաշտպանական համալիրի լուծարումը, ստորացուցիչ ականազերծումը հայ սակրավորի ձեռքով և հայ ոստիկանի ապահովագրմամբ այս պլանի տեխնիկական պահանջ է, որն իրականացվում է:

Փաստացի Ալիևը ըստ իրեն դեռևս ժամանակավոր Հայաստան կոչվող տարածքում, որը ըստ իրեն առաջիկայում դառնալու է «արևմտյան ադրբեջան» ունի ներքին քաղաքական трофей (ռազմավար) ով էլ ըստ Ադրբեջանի կողմից կազմված փաստաթղթի կետերի իրականացնում է այն:

Եթե մի կողմ նետենք իշխանական ողջ սուտն ու մանիպուլյացիան, ֆեյքակրատիան, մեկնաբանություններն ու քաղաքական աղանդավորական քարոզը և թողնենք իրադարձությունների և իրողությունների վերլուծության արդյունքն ու չոր նստվածքը ապա պատկերը հետևյալն է:

1. Ժամանակավորապես Հայաստան կոչվող «արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողմից պատրաստված պլանի և փաստաթղթի տեղական պետական իշխանությունները պետք է վերացնեն բոլոր պաշտպանական և ռազմական բնագծերն ու ականապատ դաշտերը, սահուն կերպով լոկալիզացնեն և տեղահանման պայմաններ ստեղծեն այդ պաշտպանական բնագծերին հարող հայ բնակչության համար, որ պլանի իրագործման համար որևէ խոչընդոտ չառաջանա:

Չկա այլ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» միակողմանի լուծարում պաշտպանական գիծը և առաջարկում ծառ տնկել, որ ադրբեջանցիներից չվախենան

2. Ժամանակավորապես Հայաստան կոչվող «արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողմից պատրաստված պլանի և փաստաթղթի տեղական, պետական իշխանությունները պետք է ներքին և հանրային մտածողության մեջ սերմանեն վախ և տագնապ պլանի իրագործմանը խոչընդոտելու պարագայում պատերազմի և բռնի տեղահանումների սպառնալիքով, որ դիմադրության և ինքնապահպանման ինստինկտը թմրի և չարթնանա, այլ գործի ադապտացման ինստինկտը:

Հակառակ դեպքում չկա այլ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» սպառնում պատերազմով սեփական ժողովրդին և իրեն հռչակում խաղաղության միակ երաշխավոր:

3. Ժամանակավորապես Հայաստան կոչվող « արևմտյան ադրբեջանում» համաձայն Ադրբեջանի իշխանությունների կողից պատրաստված պլանի և փաստաթղթի ողջ տեղական իշխանական և նրան կից օլիգարխիկ, գաղափարական, քաղաքական գործակալական շահառուներն ու աշխատակիցները պետք է ողջ ռեսուրսով լծվեն հայ ժողովրդի պահպանողական և դիմադրողական ռեսուրսի, մտքի, գաղափարների սննկացմանն ու խայտառակմանը հնարավոր բոլոր անբարո և շինծու դեղատոմսերով վերացնեն դրանց մոբիլիզացիոն ինստիտուցիոնալ հիմքերը:

Հակառակ դեպքում չկա որևէ բացատրություն, թե ինչու է «ռազմավար իշխանությունը» խորը կոնֆլիկտի մեջ Հայ առաքելական եկեղեցու հետ, ինչու է սննկացնում հայ զինվորի և մարտիկի կերպարը ասելով, թե «ի՞նչ գործ ունի զինվորը սահմանին» և ամբողջական երկրաշարժի ենթարկում ազգային կրթական համակարգի հիմքերը:

Առայժմ նշել եմ երեք կետ, չանդրադառնալով միջազգային, ինֆորմացիոն, հանրային և մյուս ուղղություններով մեր դեմ մղվող պատերազմներին, որ կարդաք և տարածեք, իսկ մինչ կարդում եք Հայաստանի սահուն վերածումը «արևմտյան ադրբեջանի» տեղական ռազմավարների ձեռամբ շարունակվում է:

Լուծումներ կան և այդ լուծումների բանալին յուրաքանչյուրիս ձեռքում է: Կանգնել հենց այն ինստիտուտների կողքին և բարձրացնել դրանց իմունիտետը , որոնց սննկացման ուղղությունով էլ տարվում է ողջ օկուպացիոն աշխատանքը ներքին և արտաքին թշնամու կողմից:

Հայ Առաքելական Եկեղեցի

Հայոց Բանակ

Հայկական ազգային պահպանողական գաղափարախոսական պատկանելիություն:

P.S. Ես չեմ կասկածում, որ իմ երկրի ներքին օկուպացիայի ավարտը մոտ է և ես այն ամեն կերպ մոտեցնելու եմ ավարտին:

Ես չեմ կասկածում իմ համոզմունքների և սյզբունքների ճիշտ լինելու մեջ ոչ մի րոպե:

Ձիգ և համբերատար գործելու եմ Հայաստան կոչվող խրամատում, ոչ թե ապագա արևմտյան ադրբեջանում և նույնն էլ եղբայրաբար խնդրում և ակնկալում եմ բոլորիցդ»: