ԵՄ-ն քայլեր կձեռնարկի Բաքվի դեմ, եթե Ղարաբաղում իրավիճակը վատթարանա․ Բորել

Մանրամասներ
բորել

Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը հարգելու պատասխանատվությունը դրել է Ադրբեջանի վրա և ասել, որ միջոցներ կընդունի Ադրբեջանի դեմ՝ նրանց ճնշման ենթարկելու դեպքում:

Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղի հայերի իրավունքների հարգման և անվտանգության ապահովման համար, ներառյալ սեփական տներում ապրելու իրավունքը՝ առանց սպառնալիքների և խտրականության:

Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցների կիրառմամբ կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին:

ԵՄ-ն պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ: