Երևանում գողացել են պաշտոնյայի ավտոմեքենայի վրացական համարանիշները, թողել են տելեգրամ ալիքի հասցե

Մանրամասներ
գողություն

Երեւանում սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Երևանի բնակիչ, 32-ամյա Տաթև Մկրտչյանը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք գողացել են իր բնակության վայրի շենքի բակում կայանված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի վրացական համարանիշները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբին Տ․ Մկրտչյանը հայտնել է, երբ տեսել է, որ մեքենայի համարանիշները գողացել են, ինքը նկատել է, որ դիմապակուն փակցված է եղել ինչ-որ Տելեգրամ ալիքի հասցե իր հետ կապ հաստատելու համար, որպեսզի համարանիշները գումարի դիմաց փոխանցեն իրեն։

Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ։