Ուկրաինայի ԱԳՆ-ը դատապարտել է Արցախի նախագահի ընտրությունը

Մանրամասներ
ուկրաինա ագն

Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ՝ նշելով, որ այն «հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին․ դրանց արդյունքներն առ ոչինչ են»։ «Ուկրաինան ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունն Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- կարդում ենք հայտարարության տեքստում։