Mercedes-Benz-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Մանրամասներ
Mercedes-Benz

Օգոստոսի 31-ին, ժամը 18:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ առկա է վառելիքի արտահոսք։ Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև հոսպիտալացրել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

«Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտա­հոսքը»,- ասված է հաղորդագրության մեջ։