Հրազդանի կիրճում հայտնաբերվել է Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդու՝ 15-ամյա Հրաչյա Ներսիսյանի դին

Մանրամասներ

ա

Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են երեկվանից որոնվող 15-ամյա Հ․ Ն․-ի դին։ Այս մասին հայտնում են   ՀՀ ԱԻՆ-ից:

Հունվարի 31-ին, 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Հիշեցնենք, որ Live24.am-ը հայտնել էր, որ որպես անհետ կորած որոնվում է Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին՝ 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը 

Հրաչյան տանից դուրս է եկել հունվարի 29-ին և այլևս չի վերադարձել:

Տղային տեսնողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության 1-02 հեռախոսահամարով կամ հարազատներին՝ 099002378, 043050083 համարներով:

Mediaport-ի տեղեկություններով՝ Հրաչյան Hermitage և Baldinini խանութների ցանցի սեփականատիրոջ որդին է, սովորում է «Այբ» դպրոցում