Լեհաստանում գնացքների հարվածից կին և երկու երեխա է զոհվել

Գնացքների վարորդներն արյան մեջ ալկոհոլի առկայության թեստ են հանձնել, պարզվել է՝ երկուսն էլ գտնվել են սթափ վիճակում
գնացք

Լեհաստանում երկու գնացքների՝ չվերահսկվող երկաթուղային անցուղում կին և 2 երեխա է զոհվել, հաղորդում է TVN 24 հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել Վալենտինուվ բնակավայրում, երբ մայրը եկրու երեխաների հետ հեծանիվով հատելիս է եղել անցուղին: 31-ամյա մայրը և 8-ամյա երեխաները տեղում մահացել են: Ոստիկանությունը դեպքի վայրում միջոցառումներ է իրականացնում, գնացքների ընթացքը դադարեցվել է:

Ոստիկանության վարկածով՝ առաջին գնացքը նախ հարվածել է հեծանվորդուհուն և երկու երեխաներին, այնուհետև նրանց վրայով անցել է երկրորդ գնացքը:

Գնացքների վարորդներն արյան մեջ ալկոհոլի առկայության թեստ են հանձնել, պարզվել է՝ երկուսն էլ գտնվել են սթափ վիճակում: Ողբերգության հետաքննությամբ զբաղվում է նաև երկաթուղային հանձնաժողովը: