Մեծ Բրիտանիայի վարչապետը կհանդիպի Չինաստանի նախագահին

Մանրամասներ
մեծ բրիտանիա չինաստան

Դաունինգ Սթրիթի գրասենյակը սկսել է նախապատրաստվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հնարավոր հանդիպմանը՝ հաջորդ շաբաթ Հնդկաստանում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակում, թեև Չինաստանի ղեկավարի ներկայությունը ֆորումին դեռ հաստատված չէ:

Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Սունակը ցանկանում է օգտագործել Նյու Դելիի առաջիկա գագաթնաժողովը՝ առաջին անգամ Սի Ցզինպինի հետ հանդիպելու համար։