Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին ընդունելու համար․ The Times

Մանրամասներ
Մեծ Բրիտանիա-Հայաստան

Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել Հայաստանի և ևս 3 երկրների հետ, որոնք ռուանդական սխեմայով կընդունեն թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին, գրում է The Times-ը։

Երևանի հետ բանակցությունները սկսվել են դեռևս 2023 թվականին, երբ Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Լեո Դոչերտին, պնդում է պարբերականը։