Ալիևն ամեն առավոտ աղոթում է Նիկոլի համար․ Վիդեո

Մանրամասներ
Նիկոլ Ալիև

Ալիևն ամեն առավոտ աղոթում է Նիկոլի համար, Ալիևի շանտաժը Նիկոլի իշխանության հենասյունն է։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը․

«Իշխանական թիմն ամեն ինչ անում է, որ Հայաստանը պատրաստ չլինի դիմագրավելու հարձակման։ Պատերազմ սկսելու մասին Ալիևի շանտաժն իրենց իշխանության հիմնական հենասյունն է։ Իշխանությունն ասում է, որ իրենք գնան, պատերազմ կսկսվի։ Չեմ զարմանա, որ բառացիորեն վաղը լայնածավալ պատերազմ սկսվի, թշնամին ամեն օր նախապատրաստվում է։

Նաև գիտեն, որ ՀՀ իշխանությունը չի ուզում պատրաստվել դիմադրության, բանակը ջախջախում են, քրգործեր են հարուցում սպայակազմի դեմ, ամրաշինական աշխատանքները անհարժեշտ ծավալով չեն անում։ Մինչդեռ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն ու Արցախը պետք է վերածվեին մի մեծ պաշտպանական շրջանի»,-նշել է փորձագետը։

Վրթանեսյանի խոսքով, հիմա Ադրբեջանը մի քանի ժամում կարող է զորքերը բացազատել՝ շնորհիվ գրաված բարձունքների։ Այդպես չէր, օրինակ, 5 տարի առաջ, երբ այդ գործողությունը կարող էր օրեր տևել ու հնարավորություն կար կանխարգելիչ հարված հասցնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․