Ոստիկանության պետի գլխավորությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն

Մանրամասներ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Ներկա են ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։