«Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել

Մանրամասներ

«Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի տարածքում պայթյուն է որոտացել, հայտնում է «112» Telegram ալիքը։

Ատրճանակով զինված անհայտ անձն ուսումնական նռնակ է նետել մեքենաներից մեկի ուղղությամբ։

Պայթյունի ալիքից ապակիներ են  կոտրվել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հանցագործին հաջողվել է փախչել դեպքի վայրից։