Զելենսկու պատասխանը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին «անառողջ սարկազմ» էր․ Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատասխանը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսին «անառողջ սարկազմ» էր։ Այս մասին հայտարարել է Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Պրիստայկոն, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Մենք անառողջ ենք համարում Ուոլեսի հարցադրումը։ Իրականում մենք Բուդապեշտի հուշագրի շրջանակներում պաշտպանության խոստումների ներքո հանձնեցինք 2600 միջուկային մարտագլխիկ եւ մի քանի տասնյակ ռազմավարական ռմբակոծիչ։ Ահա դրա համար, պարոն Ուոլես, շնորհակալություն»,-ասել է դիվանագետը։