Ուշադիր հետևում ենք Պրիգոժինի ուժերի և նրա տեղաշարժերին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Մանրամասներ

ՆԱՏՕ-ն հետևում է «Վագներ» խմբավորման ուժերի և անձամբ Եվգենի Պրիգոժինի տեղաշարժերին և հետևում է Բելառուսում նրա զինվորականների տեղակայման ենթադրյալ նախապատրաստություններին։ Ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք ուշադիր հետևում ենք Պրիգոժինի ուժերի և նրա տեղաշարժերին: Ես չեմ մանրամասնի, բայց մենք նկատեցինք որոշակի նախապատրաստություններ Բելառուսում Պրիգոժինի զինվորականների մեծ խմբերի տեղակայման համար, սակայն չենք տեսել նրանց մեծ տեղաշարժը դեպի Բելառուս»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ասել է․ «Մենք նաև հետևում ենք պարոն Պրիգոժինի տեղաշարժերին, բայց այս մասին նույնպես մանրամասներ չեմ հայտնի»։