Միակ երկիրը, որը խանգարում է ՆԱՏՕ-ի՝ Հայաստանը Բաքվին և Թուրքիային հանձնելու ծրագրին, այսօր Իրանն է. Դանիելյան

Մանրամասներ
յենս ստելտենբերգ նիկոլ ալիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Բաքվում և Երևանում այցի հիմնական մեսիջն այն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակիցը տարաշրջանում Ադրբեջանն է և Հայաստանի առջև որևէ պատասխանատվություն չի ստանձնում:

Հայաստանի ճակատագիրը հանձնվում է Բաքվին և Թուրքիային: Նույն մեսիջները տրվել են նաև Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի ԱՄՆ այցի ժամանակ:

Ըստ էության Հայաստանը խանգարում է այդ ծրագրին և 4 գյուղերի հանձնումից հետո, որոշ ժամանակ անց, սկսվելու է Սյունիքի գործողությունը: 4 գյուղերն ընդամենը գործընթացի սկիզբն է և խնդիրն այն է, արդյոք Հայաստանի բնակչությունն ու չեղած քաղաքական համակարգը կշարունի իր անգործությունը, թե՝ ոչ: Ժամանկը սուղ է:

Միակ երկիրը, որը խանգարում է այս ծրագրին, այսօր Իրանն է, սակայն Հայաստանի գործող կառավարությունը սառեցնում է այդ միակ հնարավորությունը, դրան է նպաստում նաև պաշտոնական ընդդիմության ներկայությունը խորհրդարանում, որով լեգիտիմացվում է այս կառավարությունն ու այս խորհրդարանը:

Ստեփան Դանիելյան