Բաքուն էթնիկ զտում է իրականացնում. Կամ խոսեք այդ մասին, կամ հավերժ ձայներդ կտրեք. Նիլ Հաուեր

Մանրամասներ
էրդողան ալիև

Ադրբեջանն իրականացնում է 120 000 մարդու էթնիկ զտում։ Կամ ասեք այդ մասին, կամ ընդմիշտ ձայներդ կտրեք մարդու իրավունքների հարցում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի լրագրող Նիլ Հաուերը։

«Իրավիճակն այժմ Լեռնային Ղարաբաղում շատ պարզ է։ Տեղի իշխանությունները հանձնվել են, եւ Ադրբեջանը զանգվածային էթնիկ զտում է իրականացնում 120 հազար մարդու շրջանում։

Կամ խոսեք այդ մասին, կամ հավերժ ձայներդ կտրեք մարդու իրավունքների հարցում»։