Միջազգային քրեական դատարանը ցանկանում է Ռուսաստանին մեղադրանք առաջադրել Ուկրաինայի հարցով․ Bloomberg

Մանրամասներ
ա

Միջազգային քրեական դատարանը (ICC) ծրագրում է Ռուսաստանի դեմ մեղադրանք առաջադրել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար այս ձմռանը,  հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Գործով վարույթը կարող է սկսվել այս տարվա վերջին կամ 2023 թվականի սկզբին, ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Նշվում է, որ աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել այն մանրամասները, որոնք քննարկվում են այս գործում ներառելու համար։

Բացի այդ, Ուկրաինան բանակցություններ է վարում ՄՔԴ-ի հետ առնվազն մեկ ռուս ռազմագերու դատարանին փոխանցելու վերաբերյալ, որն, իբր, կարող է ցուցմունք տալ Ռուսաստանի Դաշնության դեմ։